ԵՄ-ն դատապարտում է ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշման ցանկացած փորձ | azatutyun.am

ԵՄ-ն դատապարտում է ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշման ցանկացած փորձ | azatutyun.am

azatutyun.am Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ։

«Որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկիր՝ Հայաստանը ունի իր սեփական ուղին և գործընկերներին ընտրելու բոլոր իրավունքները», – հայտարարել է ԵՄ խոսնակ Անուար Էլ Անունին։

«Ռուսաստանը նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա», – պնդել է ԵՄ խոսնակը՝ հավելելով, որ Բրյուսելը կշարունակի աջակցել Հայաստանին՝ «նման հարկադրանքի փորձերը հաղթահարելու համար»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն