mycollages_2026_06_02t093024_056

Դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքի տիրապետմանն են վերադարձվել 2 մշակույթի տների 2 տարածքներ

Դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքի տիրապետմանն են վերադարձվել 2 մշակույթի տների 2 տարածքներ։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։

«Տավուշի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրություններով պարզվել է՝

Աչաջուր բնակավայրի Մշակույթի տան առաջին հարկի 31,9 քմ մակերեսով տարածքը, «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, ամսական 2000 դրամով հանձնվել է վարձակալության:

Գետահովիտ բնակավայրի Մշակույթի տան 9,2 քմ մակերեսով տարածքը, «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, ամսական 5000 դրամ վարձավճարով հանձնվել է վարձակալության:

Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի կողմից վարձակալության պայմանագրերը լուծվել են, վարձակալության իրավունքի պետական գրանցումները չեղարկվել են և Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող՝ 31,9 քմ և 9,2 քմ մակերեսով անշարժ գույքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն