azatutyun.am Մարթա Կոսը X-ում գրել է, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում վերահաստատել է «Եվրամիության համերաշխությունը Հայաստանի հետ Ռուսաստանի աճող տնտեսական հարկադրանքին դեմ-հանդիման»:
«Մենք կարճ ժամկետում Հայաստանին Եվրամիության աջակցությունը մեծացնելու ուղիներ ենք փնտրում: Մենք նաև կարագացնենք մեր աշխատանքը՝ խթանելու դեպի Հարավային Կովկաս և Հարավային Կովկասում առևտրային և էներգետիկ կապերը՝ աջակցելով իր անմիջական հարևանների հետ Հայաստանի տնտեսական կապերին», – գրել է ԵՄ հանձնակատարը:
«Հայաստանն ինքնիշխան և անկախ երկիր է, որի ժողովուրդն ազատ է՝ ընտրելու երկրի ուղին», – ընդգծել է Մարթա Կոսը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հեռախոսազրույց էին ունեցել։