Նոր ուժ

«Նոր ուժ» կուսակցությունը պահանջում է ազատ արձակել կալանավորված Արթուր Օսիպյանին

Խստորեն դատապարտում ենք Արթուր Օսիպյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի, քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդումը և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան։

Այս մասին հայտարարում է Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունը:

«Մայիսի 18-ին Օսիպյանի հետ հանրային զրույց-բանավեճի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքը, զրուցակցի հասցեին նսեմացնող և ագրեսիվ արտահայտությունների կիրառումը համարում ենք գործող իշխանության՝ արցախցիների հանդեպ ատելության սերմանման ևս մեկ դրսևորում, ինչը կտրականապես անընդունելի է և դատապարտելի։

Բացի դրանից՝ Փաշինյանի և նրա թիմակիցների անհանդուրժող վարքագիծը քաղաքական ընդդիմախոսների հանդեպ, որոնք արտահայտվել են այլ դրվագներում ևս, ընդդիմախոսներին քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ իրավապահներին տրվող ուղիղ հրահհանգները համարում ենք ազատ խոսքը ճնշելուն ուղղված գործելաոճ, որը սպառնում է Հայաստանում ժողովրդավարությանն ու իրավական պետության հեռանկարին։

Արթուր Օսիպյանի հանդեպ ընդգծված բացասական ու հակաիրավական վերաբերմունքի դրսևորում ենք համարում նաև փաստը, որ նա պահվում է արևի լույսից զրկված խցում այն դեպքում, երբ արդեն ավելի քան երկու շաբաթ գտնվում է հացադուլի մեջ»,- ասվում է հայտարարությունը:

Կուսակցությունից հայտնում են, որ հայտարարությամբ հրավիրում են նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության, քաղաքական կուսակցությունների, միջազգային դիվանագիտական ներկայացուցչությունների ուշադրությունը և ակնկալում ենք հստակ գնահատական ու որոշակի գործողություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն