zdfeqzr3nakj24n159hx1smdnlcwpoyorgkryh74

«Նոր ուժ»-ը քարոզարշավ է անցկացրել Գյումրիում | armenpress.am

armenpress.am «Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Գյումրի քաղաքում։

Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Գյումրիի քարոզարշավից տեսանյութ է հրապարակել։

Մարությանը թիմակիցների հետ շրջել է քաղաքում, շփվել քաղաքացիների հետ, ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը, բաժանել քարոզչական թռուցիկներ։

Մարությանը քաղաքացիներին հորդորել է անպայման մասնակցել ընտրություններին և քվեարկել «Նոր ուժ» կուսակցության օգտին, որի քվեաթերթիկը համար 5-ն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն