l-33x0wh-1854x1080z-0-4241-3

Իրանը հերքել է հունիսի 3-ին Քուվեյթի օդանավակայանին հարվածը | 1lurer.am

1lurer.am  Իրանը հերքել է հունիսի 3-ին Քուվեյթի օդանավակայանին հարվածը, որի հետևանքով զոհվել էր 1 մարդ, մի քանիսը՝ վիրավորվել: ԻՀՊԿ-ն նշել է, որ օդանավակայանին հարվածը տեղի է ունեցել ամերիկյան Patriot համակարգի խափանման պատճառով: ԱՄՆ զինված ուժերն այս պնդումը կեղծ է որակել:

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը մեղադրել է իրանական ուժերին Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ հրթիռներ արձակելու համար՝ նշելով, որ ի պատասխան՝ հարված են հասցրել Ղեշմ կղզում Իրանի ցամաքային հսկողության օբյեկտի։

Հաղորդվել է, որ Քուվեյթի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը: Այս ֆոնին Քուվեյթը կրճատել է Իրանի դեսպանության աշխատակիցների թիվը և անցանկալի անձ ճանաչել դիվանագիտական առաքելության երկու անդամի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն