armenpress.am «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Արման Թաթոյանը համոզված է, որ առանց հզոր գիտության հնարավոր չէ ունենալ ուժեղ պետություն, բանակ և տնտեսություն։
Թաթոյանը կարևորել է Հայաստանում գիտության զարգացումն ու գիտնականների սոցիալական խնդիրների լուծումը։
«Հայաստանի ամենամեծ հարստությունը մարդկանց մտքերում է»,- նշել է նա՝ շեշտելով, որ տարիներ շարունակ գիտնականները ստիպված են եղել զբաղվել ոչ թե բացառապես գիտությամբ, այլ հաղթահարել մի շարք դժվարություններ։
Նրա գնահատմամբ՝ այդ իրավիճակի հետևանքով բազմաթիվ մասնագետներ հեռացել են գիտական ոլորտից կամ արտագաղթել են։
Թաթոյանը վստահեցրել է, որ իրենց ծրագրերում կարևոր տեղ ունի գիտության զարգացումը, գիտնականների աշխատանքի արժևորումն ու երիտասարդ մասնագետների ներգրավումը։ Նա նշել է, որ անհրաժեշտ է ապահովել բարձր աշխատավարձեր, արժանապատիվ պայմաններ և պետական աջակցություն, որպեսզի գիտական միտքը Հայաստանում զարգանա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում