Պապիկյանը չի բացառում ՀՀ վերադարձող զինապարտ քաղաքացիների՝ վարժական հավաքներին ներգրավումը

Պապիկյանը չի բացառում ՀՀ վերադարձող զինապարտ քաղաքացիների՝ վարժական հավաքներին ներգրավումը

Ուղիղ օդանավակայանում ոչ մեկի չեն կարող ծանուցում տալ։ Ծանուցման համար կա կարգ․ այն արվում է ըստ այդ կարգի։ Այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ։

Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցների տեղեկություններին, որ Ռազմական ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում սահմանային կետերում և վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր են հաձնվում ՌԴ-ից Հայաստան եկող տղամարդկանց:

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ ՌԴ-ից եկած քաղաքացիներին կարող են ծանուցագրեր ուղարկվել, ասաց․ «Ինչպես կարող եմ բացառել. ՌԴ-ից եկավ ՀՀ քաղաքացին, ով զինապարտ ա, հայրենիքի հանդեպ պարտավորություններ չունի՞»:

Նա նշեց, որ նույնը վերաբերում է Ֆրանսիայից, ԱՄՆ-ից եկած ՀՀ քաղաքացիներին։

Նա անդրադարձել է նաև Ռազմական ոստիկանության ներկայության հարցին՝ նշելով․ «Ռազմական ոստիկանությունը ֆունկցիաներ ունի, որը իրականացնում է ըստ անհրաժեշտության»:

Հարցին թե այս փուլում ինչ գործառույթ են իրականցնում, Պապիկյանը նշել է, որ կարող է լինեն օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա, կարող է լինել այլ ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակում, այդ թվում հետախուզվող անձանց փնտրտուքի շրջանակում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն