Հունիսի 7-ի ընտրությունները պատմական են մեր պետության ու ժողովրդի համար։ Այս մասին իր ուղերձում հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը
«Մենք չպետք է թույլ տանք, որ Բաքվում, Մոսկվայում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում որոշեն, թե Հայաստանում ով պետք է լինի ղեկավար և իշխանություն:
Հայտարարում եմ միանշանակ՝ մենք Նիկոլ Փաշինյանին վարչապետ չենք ընտրելու և որևէ պարագայում չենք ընդունելու, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Հայաստանում դառնա իշխանություն։ Նույնքան հստակ է նաև, որ վարչապետ չենք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ Սամվել Կարապետյանը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը սահմանադրական արգելքների պատճառով։ Հստակ է նաև մեկ այլ բան. չի լինելու իրավիճակ, երբ մեր պատճառով իշխանափոխությունը տապալվի»,- նշել է Թաթոյանը։