maxresdefault

Հայկ Մարությանը լքել է նախընտրական հեռուստաբանավեճը | news.am

news.am Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցությունից Հայաստանի վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը լքել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում  այսօր՝ հունիսի 4-ին ընթացող նախընտրական հեռուստաբանավեճը։

«Նախորդ բանավեճերը ցույց տվեցին, որ դրանք անարդյունավետ են, քանի որ վերածվում են իշխող «ՔՊ» կուսակցության բենեֆիսի՝ բալագանի տարրերով»,- ընդգծել է Մարությանը։

Նա վստահություն է հայտնել, որ իրական ընդդիմության ներկայացուցիչները դեմ առ դեմ բանավեճերում բմբլահան է անելու իշխող կուսակցության ներկայացուցչին։

Մարությանը տետ ա տետ բանավեճի է հրավիրել Նիկոլ Փաշինյանին, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն