1780594697522624__9fewtak

ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ՝ հիմնվելով Անքորիջում ռուս-ամերիկյան բանակցություններում ձեռք բերված հիմքերի վրա․ Պուտին | shantnews.am

shantnews.am Ռուսաստանը, անշուշտ, պատրաստ է և ցանկանում է համաձայնության գալ Ուկրաինայի հետ խաղաղ ճանապարհով՝ հիմնվելով Անքորիջում ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում ձեռք բերված հիմքերի վրա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս մասին հայտարարել է TASS-ի կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ՝ առաջատար միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ։

«Մենք, անշուշտ, պատրաստ ենք և ցանկանում ենք համաձայնության գալ Ուկրաինայի հետ խաղաղ ճանապարհով, և այն հիմքի վրա, որը մենք քննարկել ենք (ԱՄՆ) նախագահ Դոնալդ Թրամփի հետ Անքորիջում մեր հանդիպման ժամանակ», – նշել է Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդը հիշեցրել է, որ այդ բանակցությունների ժամանակ Ռուսաստանին խնդրել են քննարկել որոշակի փոխզիջումներ։ «Եվ Ռուսաստանը պատրաստ է գնալ այն փոխզիջումներին, որոնք մենք քննարկել ենq Անքորիջում», – ընդգծել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն