fca60035-ad2d-4344-8f00-08debadc418c_cx10_cy4_cw89_w1023_r1

Երևանում անցկացվում է «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հավաքը | azatutyun.am

azatutyun.am  Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ամփոփիչ հավաք է անցկացնում Երևանում:

Հավաքի ընթացքում պատգամավորի թեկնածու Լևոն Քոչարյանը դիմեց իրենց չսիրողներին, մարդկանց, որ դժգոհ են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից և ասաց. «Մենք կարող ենք տարբեր ձև պատկերացնել մեր երկրի ապագան, սխալներ ու բացթողումներ նախկինում ունեցել ենք, նաև այդ սխալների ծնունդն է այսօրվա ապազգային իշխանությունը: Սիրելի հայրենակից, հասկանալով քեզ, քո զայրույթը, խնդրում եմ, մի թող, որ 20 տարի առաջվա սխալը պատճառ դառնա, որ ընտրես հազարավոր զոհերի պատճառ դարձած, Ալիևի մարզպետ Նիկոլին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն