ChatGPT Image Jun 5, 2026, 06_17_13 PM

«Բոլորին դեմ եմ»-ը լցրեց ու շրջեց ժողովրդի համբերության բաժակը եւ կոչ արեց դեմ քվեարկել ստին, կեղծիքին, սուպերվարչապետությանը | aravot.am

aravot.am «Բոլորին դեմ եմ»-ը Կարապի լճի մոտ իրականացրեց ժողովրդի համբերության բաժակը լցնելու քաղաքական գործողություն:

«Այսօր կատարելու ենք ավարտական ակցիա, լցնելու ենք մեր բոլորի, մեր ժողովրդի համբերության բաժակը ու ցույց ենք տալու, թե տարիներ ի վեր ինչ է կատարվել մեզ հետ՝ անկախացումից սկսած»,- բարձրախոսով հայտարարեց «Բոլորին դեմ եմ»-ի անդամ Իշխան Գեւորգյանը:

«Անկախացումից հետո մենք ունեցանք Անկախության հռչակագիր, որը մեկ տարի հետո 2 պետության բաժանելու միջոցով հարամվեց, ու դա առաջին դույլն էր մեր համբերության բաժակի մեջ: Հետո եղավ ահռելի չափերով արտագաղթը, հետո 1996 թվականի կեղծված ընտրությունները, եւ ամեն ասածս տողը ավելացնում էր համբերության բաժակի մեջ եւս մեկ դույլ ջուր»,- նշեց նա:

Ներկայացնելով, թե էլ ինչեր են տեղի ունեցել մինչև այսօր Հայաստանի քաղաքական դաշտում, Գևորգյանը ասաց՝ ի վերջո, ժողովրդի համբերության բաժակը շրջվեց, ջուրը թափվեց: Նա կոչ արեց դեմ քվեարկել ստին, կեղծիքին, սուպերվարչապետությանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն