arman-tatoyan-6

«Միասնության թևեր»-ը ահազանգում է՝ Րաֆֆու անվան 36 դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից հանձնարարել են այսօր գնալ ՔՊ-ի հավաքին

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից (համայնքապետարան) հանձնարարել են գնալ այսօր հանրապետության հրապարակ` ՔՊ-ի հավաքի, հակառակ դեպքում՝ գրել աշխատանքից ազատման դիմումներ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» կուսակցությունը։

«Այս մասին ահազանգեր են ստացվել «Միասնության թևեր»։ Այսպիսի ահազանգեր բազմաթիվ ենք ստանում։ Տեղի է ունենում վարչական ռեսուրսի համատարած կիրառում։

Պետական և համայնքային հիմնարկների աշխատակիցներին, ուսուցիչներին, բուժաշխատողներին կամ այլ քաղաքացիների որևէ քաղաքական միջոցառման մասնակցելու պարտադրանքը օրենքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում է։

Եթե նման դեպքերի եք բախվել, խնդրում ենք տեղեկացնել մեզ»,- նշված է հայտարարության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն