arm.sputniknews.ru ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում` եզրափակիչ քարոզարշավի ժամանակ, կրկին հայտարարեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով պետք է կալանավորվի ընտրություններից հետո։
«Կարճ ժամանակում Ռոբերտ Քոչարյանը պետք է կանգնի դատաստանի առաջ «Մարտի 1»–ի ոճրագործության համար։ «Մարտի 1»–ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը պետք է հասնի իր լրումին և Մարտի 1–ի ոճրագործները պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում»,–ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ դատախազությունը Քոչարյանից և նրա ընտանիքից պահանջում է ավելի քան 200 մլն դոլարի ապօրինի գույք և դրամական միջոցներ։
«Դատական համակարգն այդ թալանածը պետք է վերադարձնի ՀՀ ժողովրդին և պետությանը»,–ասաց նա։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին` Փաշինյանը հայտարարեց, որ նա պետք է պատասխանատվության ենթարկվի 300 000 ադրբեջանցիների մասին կեղծ լրտեսական օրակարգը ՀՀ ներքաղաքական կյանք ներմուծելու համար։
«Կալուգացի օլիգարխը զորամասերի վրա ավել հոսանք գրելով թալանել է բանակը, իր տոհմի բոլոր արու զավակներին փախցրել է բանակից, պետք է ենթարկվի խստագույն պատասխանատվության»,–հայտարարեց նա։
Շարունակելով, Փաշինյանը նշեց, որ ՀԷՑ-ը պետական է և լինելու է միայն պետական։
Փաշինյանն անդրադարձավ նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` կրկին հիշեցնելով, որ դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 300 մլն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք։
«Ժողովրդից թալանածը դատական համակարգն օր առաջ պետք է վերադարձնի պետությանը և ժողովրդին։ Ծառուկյանը, նրա սանձարձակ համախոհները և զավակը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»,–ասաց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում