5vegn26q4qplb0rxlgxrjssbjiexqrzzpkljd1qn

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին | armenpress.am

armenpress.am Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է ՀՀ դատախազության միջնորդությունները «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։

Դատախազությունը միջնորդել էր համաձայնություն տալ դաշինքի ընտրական ցուցակի հետևյալ թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրանց ազատությունից զրկելուն՝ Վահե Թավաքալյան, Հայկ Ավագյան, Վահե Եղիազարյանը, Սուսան Բադոյան, Աշոտ Սահակյան, Արթուր Աբրահամյան։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն