untitled-19

Ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով ձերբակալվել է ևս 3 անձ. նրանցից երկուսը կալանավորվել է

Ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով ձերբակալվել է ևս 3 անձ: Նրանցից երկուսը կալանավորվել են: Մեղադրյալներից մեկը տվել է խոստովանական ցուցմունք:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին քվեարկելու պայմանով Արագածոտնի մարզի մի շարք բնակիչների ընտրակաշառք տալու դեպքերի մասին։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն