Այս գործելաոճը ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական ու իրավապահ մարմիններին սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունների մեջ ներքաշելու փորձ․ ՀԱԿ

Այս գործելաոճը ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական ու իրավապահ մարմիններին սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունների մեջ ներքաշելու փորձ․ ՀԱԿ

ՀԱԿ ընտրական շտաբը հայտարարում է՝ հունիսի 6-ին ՔՊ կուսակցության ղեկավար անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արսեն Թորոսյանը, ինչպես նաև «Անկախ դիտորդ»-ի ղեկավար Դանիել Իոանիսյանը, հանդես են եկել տեսաուղերձներով, որտեղ «շինծու քրեական գործեր հարուցելու բացահայտ սպառնալիքներ են հնչում այս օրերին ՀՀ վերադարձող և ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող համաքաղաքացիների հասցեին»։

«Ավելին, հիշյալ անձինք բացահայտ հրահանգներ և ցուցումներ են տալիս իրավապահ մարմիններին՝ ժամանող քաղաքացիներին ձերբակալելու և նրանց վերադարձի նպատակները «պարզելու» համար։

Այս գործելաոճը ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական ու իրավապահ մարմիններին սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողությունների մեջ ներքաշելու բացահայտ փորձ՝ սեփական պաշտոնական դիրքի և կուսակցական պատկանելության չարաշահմամբ։

Գտնում ենք, որ իրավապահ մարմինները, եթե իսկապես ուսումնասիրության և քրեաիրավական գնահատական տալու առիթ ունեն, ապա դա հենց վերոնշյալ անձանց հակաօրինական հայտարարություններն ու գործողություններն են», – հայտարարում են կուսակցության շտաբից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն