photo_2026-06-07_11-45-48

Այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն և այսօր որոշվում է երկրի ապագան․ Արման Թաթոյան

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը քվեարկեց 7/50 ընտրատեղամասում։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն և այսօր որոշվում է երկրի ապագան։

«Ինձ համար կյանքում այսպիսի սկզբունք է գործել՝ շատ ավելի վատ է, որ ունենում ես հնարավորություն արդարադատություն հաստատելու, քայլ անելու և բաց ես թողնում այդ հնարավորությունը, հետո էլ չի լինում վերականգնել։ Ես ուզում եմ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն մեզ համար։ Խնդրում եմ մեր քաղաքացիներին, որը ընտրելիս հաշվի առնեն՝ թե ով է հասկանում ինչ է նշանալկում պետական կառավարման համակարգը, ովքեր դժվար պահին ապացուցել են, որ կարող են ժողովրդի հետ լինել»,- ասել է Թաթոյանը։

Թաթոյանը նշել է, որ բոլոր ընտրամատեղամասերով շրջելու են, հետևելու են, որ քաղաքացիների քվեն չգողացվի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն