l-0x0wh-1024x597z-0-7676

Փետրվարի 7-ից մինչև այսօր ընտրական գործընթացի ընթացքում ստացվել է 293 հաղորդում. Դատախազություն

Ըստ Դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ 13:00-ն, ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

293 հաղորդումներից՝

174-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

297 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:

Պատգամավորի 12 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 11-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն