df_28 (1)

Ակնհայտ է, որ տեղամասերում վարչական ռեսուրս կիրառելով՝ փորձում են նաև ուղղորդումներ իրականացնել․ Իշխան Սաղաթելյան

«Ընտրությունները սկսելուց առաջ և ամբողջ օրվա ընթացքում՝ մինչև այս պահը, գործող վարչախումբը լայնածավալ ռեպրեսիաներ է սկսել ընդդիմադիր քաղաքական միավորների և մանսավորապես նաև «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբների պատասխանատուների, ակտիվների, համակիրների նկատմամբ։ Առավոտվանից ձերբակալություններ՝ տարբեր պատրվակներով, կեղծ, հիմար զապիսներով, առանց ոչ մի բանի տանում են հարցաքննության, պահում են մի քանի ժամ, որոշներին բաց են թողնում, որոշներին փորձում են մեղադրանքներ, վկայի կարգավիճակով․․․ Այսինքն՝ նպատակը կազմալուծել, խոչընդոտել, սահմանափակել մեր շտաբների գործունեությունը»,- այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

Նա նշել է, որ առավոտյան Գյումրիում իրականացրել են խուզարկություն, ձերբակալել են Գյումրիի մեր շտաբերի պետերից մեկին, բերել են ԱԱԾ՝ Երևան․ «Հետո տարել են Քննչական կոմիտե, այնտեղ էլ են ասել՝ այստեղ չպետք է բերեիք, ուրիշ տեղ տանեիք, հետո տարել են Հակակոռուպցիոն կոմիտե, այնտեղ էլ մի քիչ պահելուց, հարցաքննելուց հետո ասել են՝ շփոթել ենք, սխալ մարդ ենք բերել, կներեք»։

Պատգամավորի թեկնածուի խոսքով՝ ակնհայտ է, որ տեղամասերում վարչական ռեսուրս կիրառելով, փորձում են նաև ուղղորդումներ իրականացնել․ «Տարբեր տեղերում ունենք նաև այդ դեպքերը, երբ որ փորձում են քաղաքացիներին ուղղորդել, վախեցնել՝ փորձելով ազդեցություն ունենալ մարդկանց ազատ կամրտահայտման վրա»։

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ մյուս կարևոր, խոշոր մասշտաբի խնդիրը արցախահայերի հարցում է, որ հստակ, ռեալ խոչընդոտներ ստեղծվեցին արցախցիների քվեարկության հարցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն