«Քվեարկեցինք, որպեսզի Հայաստանում քաղաքական սերնդափոխություն լինի, եւ չլինի ատելության խոսք, հայտարարել է «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը։
«Ես վստահ եմ, որ մենք 4 տոկոսը շատ վաղուց հատել ենք, անգամ մտավախություն ունեմ, որ մենք կարող ենք հավաքել շատ ավելի շատ ձայն, քան թողել ենք մարդ մեր ցուցակում, անհամեստ չլինի, ուղղակի քաղաքում եւ երկրում տիրող շարժը, տրամադրությունները հուշում են, որ մենք հաստատապես հավաքելու ենք շատ ավելի ձայն»,- ասել է Կարապետյանցը։