Կարծում եմ կարողացել ենք հասցնել ժողովրդին, որ խոսքը ճակատագրական ընտրության մասին է․ Լևոն Զուրաբյան

Կարծում եմ կարողացել ենք հասցնել ժողովրդին, որ խոսքը ճակատագրական ընտրության մասին է․ Լևոն Զուրաբյան

«Հայ ազգային կոնգրեսի» վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը կատարել է իր ընտրությունը։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց՝ իր կարծիքով կարողացել են հասցնել ժողովրդին, որ խոսքը ճակատագրական ընտրության մասին է։

«Ես քվեարկեցի նրա համար, որ «խելագար Հայաստան»-ը փոխարինենք «խելամիտ Հայաստանով», որ գերտերությունները Հայաստանում չպատերազմեն, չվերածեն ՀՀ-ն ավերակների։ Եթե մրցակցում են, մրցակցեն ներդրումներով, որպեսզի Հայաստանը դառնա տրանզիտային հանգույց ներդրումների համար։

Սա մեզ համար մարտահրավեր է՝ հայ ժողովուրդը այսօր կանգնած է մի խնդրի առաջ, որ պետք է ապահովի սեփական երկիրը կառավարելու իր իրավունքը», – ասել է Զուրաբյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն