Artak Sargsyan

Հույս ունեմ, որ մեր ազգը էս ընտրությունով ցույց ա տալու, թե որ ուժերն էլ ընդհանրապես իրավունք չունեն ներգրավված լինել քաղաքական պայքարի մեջ․ Արտակ Սարգսյան

«Քոչարի» ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանը ակնկալում է անցնել ԱԺ եւ «պայքարել ժողովրդի համար»․

«Ես հույս ունեմ, որ մեր ազգը էս ընտրությունով ցույց ա տալու, թե որ ուժերն էլ ընդհանրապես իրավունք չունեն ներգրավված լինել քաղաքական պայքարի մեջ։ Ես մեղադրում եմ էս իշխանություններին, որ թողել են էդ ուժերին հասնել մինչեւ էս ընտրություններ, նրանք չպետք ա նույնիսկ ընտրական ցուցակում լինեին, նրանք վաղուց պետք ա պատիժ կրեին»,- ասել է Սարգսյանը՝ բացառելով իր ակնարկած ուժերի հետ համագործակցությունը․

«Մենք կտեսնենք՝ որ ուժը կդրսեւորի իրեն որպես ընդդիմություն, առաջինը պետք է հաղթահարել շեմը, եւ կտեսնենք՝ որ ուժը իրեն կդրսեւորի, դրանից հետո կորոշենք»,- նշել է Սարգսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն