armenpress.am Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև 2026 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 18:00-ի դրությամբ ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների և արդյունքների ընթացքին:
Նշվել է, որ ըստ Դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ ժամը 18:00-ն, ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում:
425 հաղորդումներից՝
186-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
300 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:
Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում:
Անանուն հաղորդում ներկայացնելու azdararir.am կայքի միջոցով ստացվել է 16 հաղորդում, որից 3-ը՝ այսօր:
Դատախազությունում ստացվող տվյալները պարբերաբար թարմացվում են:
ՏՎՅԱԼՆԵՐԸ՝ ԸՍՏ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
Հակակոռուպցիոն կոմիտե
2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ ժամը 18:00-ի դրությամբ, Հակակոռուպցիոն կոմիտեում ընթացք է տրվել ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 196 հաղորդման:
196 հաղորդումներից 1-ը ստացվել է այսօր, որով նախաձեռնվել է 1 քրեական վարույթ: Այդ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ:
Այդ թվում՝
1 անձի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու կամ դրան հանցակցելու համար,
2 անձի նկատմամբ՝ ընտրակաշառք ստանալու կամ դրան հանցակցելու համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում