աժ շենք

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները Հայաստանի բոլոր 2005 ընտրատեղամասերում։ Ըստ նախնական արդյունքների՝ խորհրդարան են անցնում հետևյալ քաղաքական ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (49.81%), «Ուժեղ Հայաստան» դաշինք (23.29%), «Հայաստան» դաշինք (9.94%) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (4%)։

18 քաղաքական ուժերի ստացած քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝

Ռեֆորմիստների կուսակցություն – 1456 (0.1%)

«Բոլորին դեմ եմ» կուսակցություն – 21 467 (1.47%)

«Ուժեղ Հայաստան» – 340 062 (23.29%)

Հայաստանի շնորհապետական կուսակցություն – 30 797 (2.11%)

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն – 25 618 (1.75%)

«Միասնության թևեր» կուսակցություն – 33 618 (2.3%)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 58 368 (4%)

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն – 5485 (0.38%)

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն – 1984 (0.14%)

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն – 3206 (0.22%)

«Հանրապետություն» կուսակցություն – 15 827 (1.08%)

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն – 2679 (0.18%)

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 5282 (0.36%)

«Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցություն – 26 565 (1.82%)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 727 160 (49.1%)

«Հայաստան» դաշինք  – 145 097 (9.94%)

«Հանուն Հանրապետության» կուսակցություն – 6750 (0.46%)

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 7256 (0.5%)

Հիշեցնենք՝ 2026 թվականի հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1 մլն 476 հազար 597 մարդ կամ ընտրողների 58.97%-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն