wxqz8niuqmu2ghhkt23pi8gng1scjgypskgjhvhw

Առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք․ Միրզոյան | armenpress.am

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է, և առաջիկայում հնարավոր է արձանագրել նոր առաջընթաց։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ նախարարն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսությանը և վերջին շրջանում իրականացված աշխատանքներին։

«Թուրքիայի հետ մեր երկխոսությունն է շարունակվել, տեղի են ունեցել Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման ուղղությամբ ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումներ, մի շարք այլ հանդիպումներ»,-ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջիկայում հնարավոր են շոշափելի արդյունքներ։

«Իմ ակնկալիքը և կարծիքն այն է, որ շատ մոտ ապագայում մենք ինչ-որ փուլում շոշափելի առաջընթաց կունենանք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորման առումով»,-նշել է նախարարը։

Միրզոյանը նաև վստահություն է հայտնել, որ կարգավորման գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին։

«Ուզում եմ վստահություն հայտնել, որ առաջիկայում, ըստ էության, ամբողջական կարգավորում կունենանք»,-հայտարարել է նա։

Արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ երկու երկրների միջև արդեն գոյություն ունի ուղիղ առևտուր։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն