718265928_1415544137275676_5431182806144069858_n

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Կոշտան շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրությունների արդյունքների առիթով՝ նշելով, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի սերտ համագործակցության վրա հիմնված ապագայի։

Անտոնիու Կոշտան բարձր է գնահատել վարչապետ Փաշինյանի առաջնորդությունը և նրա ներդրումը Հայաստանի դիմակայունության, կայունության և բարեկեցության ամրապնդման գործում։ Նա ընդգծել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի, թվայնացման ոլորտներում։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Կոշտային աջակցության և ջերմ խոսքերի համար՝ կարևորելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և խաղաղության օրակարգի շուրջ՝ ընդգծելով տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը։ Կողմերը երկուստեք վերահաստատել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն առավել ամրապնդելու պատրաստակամությունը՝ հանուն ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագայի»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն