azatutyun.am Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել, րագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:
«Երբ որ քաղաքացին, զինվորը կապ չունի, գտնվում է ընտրատեղամասի տարածքում, թույլատրվում է՝ նա շարունակի իր սահմանադրական իրավունքը», – ասաց Էդվարդ Ասրյանը:
Լրագրողի դիտարկմանը՝ «հարցն այն մասին չէ, որ ներսում են եղել, այլ ընտրատեղամաս են մտել 20:03», Գլխավոր շտաբի պետը պատասխանեց. «Այդ հարցերն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կա, ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահներ կան»:
Հարցին՝ հնարավոր չէ՞ր զինվորիներին ավելի շուտ բերել ընտրատեղամաս, Ասրյանն արձագանքեց. «Մեր զինծառայողները ընտրատեղամասի տարածքում եղել են սահմանված ժամին, այսինքն, ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել, դրա համար էլ կարող եք հարցերը տալ ընտրական հանձնաժողովի նախագահին»:
Հիշեցնենք՝ «Ականատես» դիտորդական առաքելությունը արձանագրել էր, որ ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել․ հրամանատարությունը պնդել է, որ զինծառայողները հերթափոխից են ուշացել և անպայման պետք է մասնակցեն ընտրությանը։