factor.am Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է Ռուսաստանի դեմ հակապատերազմական պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Այն ներառում է նաև Ուկրաինայի դեմ պատերազմի ռուսաստանցի մասնակիցների համար մուտքի արգելք ԵՄ տարածք, հաղորդում է DW-ի Բրյուսելի թղթակիցը։
Եվրահանձնաժողովն առաջարկում է արգելել բոլոր նրանց մուտքը ԵՄ, որոնք ծառայել են Ռուսաստանի զինված ուժերում Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր։
«Եվրոպան մնում է փակ Ուկրաինայի ներխուժմանը մասնակցած յուրաքանչյուրի համար»,- լրագրողներին ասել է ֆոն դեր Լեյենը։
Ակնկալվում է, որ այլ սահմանափակումներ կանդրադառնան էներգետիկ, ֆինանսական, առևտրային և, առաջին անգամ, ձկնորսության ոլորտների վրա։
«Մեր փաթեթի նպատակը պարզ է. մենք ցանկանում ենք պահպանել մեր պատժամիջոցների ամբողջ խստությունը»,- ընդգծել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ հավելելով, որ ներկայիս սահմանափակող միջոցառումներն արդեն ճնշում են գործադրում Ռուսաստանի տնտեսության վրա. Ռուսաստանի էներգետիկ եկամուտները 2026 թվականի սկզբին նվազել են մոտ 40 տոկոսով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում