juk

Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը Թուրքիայից և Իրանից՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար | factor.am

factor.am  Ռուսաստանը մեծացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է «Ռոսսելխոզնադզոր»-ի  ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

«Մենք հասկանում էինք, որ ստիպված կլինենք սահմանափակումներ մտցնել։ Դրան հակազդելու համար մենք բացեցինք այլ երկրներից մատակարարումները։ Օրինակ՝ իշխանի համար մենք վերակողմնորոշվեցինք դեպի Իրան և Թուրքիա։ Ընդհանուր առմամբ, որքան շատ մատակարարներ ունենանք, այնքան ավելի հեշտ կլինի մեզ համար գործելը։ Ի վերջո, եթե մենք կախված լինենք միայն մեկից, կարող է որոշակի ապրանքի պակաս լինել։ Հիմա այդպես չէ, մենք ունենք լայն ընտրություն»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի վերջից Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ծաղիկների, լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի, կորիզավոր մրգերի, խաղողի, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի ներմուծումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն