Եթե ԿԸՀ-ն ու իշխանությունները կրկնաընտրություն չնշանակեն այդ 2 ընտրատեղամասերում, հատելու են ժողովրդավարության բոլոր կարմիր գծերը, սոցցանցերում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«ԿԸՀ-ն ընտրել է 2 տեղամաս, որտեղ ԲՀԿ-ն ամենաշատ ձայներն ունի, ու այդ տեղամասերի արդյունքները չեղյալ է հայտարարել»,-հայտարարել է Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները: ԿԸՀ-ն գտել է, որ այս տեղամասերում արձանագրված խախտումները ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա: Ըստ ընդդիմադիր ուժերի՝ այս երկու ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել, քանի որ ԲՀԿ-ն այս երկու ընտրատեղամասերում ունի ամենաշատ ձայները։