xaoh42z4j9uyijn4

ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով․ Արման Թաթոյան

ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով: Այս մասին գրել է «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը։

«35\61 և 10\51 տեղամասերի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նպատակը հենց դա է: Այս ընթացքում ԲՀԿ-ի ղեկավարի նկատմամբ անօրինական ճնշումների նպատակն էլ հենց դա էր` ունենալ սահմանադրական պաշտոններում նշանակելու ու ազատելու համար անհրաժեշտ պատգամավորներ, սահմանադրական օրենքներ ընդունելու հնարավորություն: ՔՊ-ի համատարած ապօրինությունների, մարդկանց վախեցնելու ու սպառնալու վրա աչքփակոցի է, կոծկում են ամեն ինչ:

Նշված տեղամասերի քվեարկության արդյունքների չեղարկումը ապօրինի ու կամայական որոշում է, որի հիմքում ՔՊ-ի նեղ քաղաքական շահն է:

Այնքան անօրինականությունների շուրջ պտտվեցին, որ ձևը գտան»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները: ԿԸՀ-ն գտել է, որ այս տեղամասերում արձանագրված խախտումները ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա: Ըստ ընդդիմադիր ուժերի՝ այս երկու ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել, քանի որ ԲՀԿ-ն այս երկու ընտրատեղամասերում ունի ամենաշատ ձայները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն