aregnaz-manukyan-e1638949651510

Արեգնազ Մանուկյանը ՔԿ է հրավիրվել հարցաքննության

ՀՀ ԱԺ ընտրություններում ԲՀԿ ցուցակով պատգամավոր առաջադրված Արեգնազ Մանուկյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության։ Այս մասին հայտնում են «Մայր Հայաստան» կուսակցությունից։

Այսօր առավոտյան հայտնի էր դարձել, որ քննչական կոմիտեն խուզարկում է Մանուկյանի տունը։

Քննչական կոմիտեից «Sputnik Արմենիա»-ին հայտնել են, որ Մանուկյանի բնակարանում քննչական գործողություններ են իրականացվում լրտեսության, պետական դավաճանության վարույթի շրջանակում։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր, որ նույն կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի կողմից ենթադրյալ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ՔԿ-ի՝ Թևանյանը ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր դոլար գումարի դիմաց «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024թ․ ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ։

Թևանյանն ինքը հերքել է՝ հայտարարելով, որ «Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իր դեմ գործ են «կարում» և մեղադրանք են ուզում առաջադրել»։ Մինչ Թևանյանը նշում է, որ ինքը պատգամավորական մանդատը վայր է դրել դեռ 2023-ին եւ չէր կարող ենթադրյալ հանցանքը 2024-ին կատարած լինել, ՔԿ-ն հայտարարում է՝ «ԱՊՕՐԻՆԻ» կերպով է կատարել՝ չմանրամասնելով, թե ինչպես։ Անդրանիկ Թևանյանը մայիսի 24-ին երկու ամսով կալանավորվել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն