davit-serobyan

ԲԴԽ-ն հրապարակեց Դավիթ Սերոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը | iravaban.net

iravaban.net  Բարձրագույն դատական խորհուրդը այսօր հրապարակեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը։ Հիշեցնենք, որ դատավորին  համապատասխան վարույթը հարուցվել էր Արդարադատության նախարարության կողմից։

Iravaban.net-ի փոխանցմամբ Խորհուրդը որոշեց բավարարել նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը և դատավորին հայտարարել նախազգուշացում։

Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանը դեմ է արտահայտվել որոշմանը և ունի հատուկ կարծիք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն