103414721_001280960_1440x900_80_0_1_a6e459575bf4d2cf1d896f3e7a6220ce-jpg

ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան դիմելու գործընթաց է նախաձեռնել. փաստաբան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրությունների հարցը կվիճարկի Սահմանադրական դատարանում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

Օրբելյանը տեղեկացրեց, որ գործընթացն արդեն նախաձեռնվել է։ Նրա խոսքով՝ ՍԴ դիմելու երկու հիմք կա։

«ՍԴ-ն ունի երկու կարևոր տարր․ մեկը՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, գնալ ավելի արդար ընտրությունների, բայց երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ պետք է խնդիրները բարձրաձայնել, հստակեցնել, ֆիքսել, որ հետագայում առնվազն հնարավոր լինի խուսափել նման խնդիրներից և հստակ լինի՝ ինչ է տեղի ունեցել։ Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, թե նման ընթացակարգով ընտրություն կազմակերպելը խնդիր չի առաջացնում, իրավաչափ է, նորմալ է, համապատասխան և մեր Սահմանադրությամբ սահմանված ստանդարտներին»,- նշեց Օրբելյանը։

Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը որոշում կայացնելու մի քանի տարբերակ ունի․

1.անվավեր է ճանաչել ընտրությունների արդյունքները,

2.հաստատել ընտրախախտումները,3.արձանագրել՝ խախտումներ չկան։

Օրբելյանը գործնականում բացառում է, որ Սահմանադրական դատարանը կարող է հայտարարել` խախտումներ չեն եղել։ Այլ բան է, թե ինչ գնահատական կտա ՍԴ-ն՝ արդյոք այդ խախտումներն ազդե՞լ են ընտրությունների վրա, թե՞ ոչ։

Այս գործընթացից բացի, ԲՀԿ փաստաբանական թիմը սկսել է վիճարկել ԿԸՀ երկու որոշումները՝ երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։

«Երբ ԿԸՀ-ն ամփոփի ընտրության արդյունքները, ամփոփման որոշմամբ պետք է անդրադարձ կատարի վերաքվեարկության հարցին, վերաքվեարկության մասին որոշում լինել, չլինելը, բողոքարկման նոր արգումենտ է, իսկ եթե լինի, կլինի քվեարկություն, որի արդյունքները կգնահատվեն»,- ասաց Օրբելյանը։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ ընդդիմադիր ուժերի՝ այս երկու ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել, քանի որ ԲՀԿ-ն այս երկու ընտրատեղամասերում ունի ամենաշատ ձայները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն