asdsd

Անվավեր են ճանաչվել թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԸՀ-ն։

«Թիվ 12 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել իր սպասարկման տարածքում գտնվող 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։ Այս տեղամասում քվեարկության  օրը բացակայել է 8 համարի («Ազգային-ժողովրդավարական բևեռ») քվեաթերթիկը։ Թիվ 12/13 տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը՝ 809, որոշման համաձայն արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։

Ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, ըստ որոշման արձանագրվել են զրո։ Ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն երեկ անվավեր է ճանաչել 10/51 և 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ ընդդիմադիր ուժերի՝ այս երկու ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել, քանի որ ԲՀԿ-ն այս երկու ընտրատեղամասերում ունի ամենաշատ ձայները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն