armenpress.am Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա կապակցությամբ։
Համապատասխան շնորհավորական ուղերձը ԱԳ նախարարությունը տարածել է X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մեր գործընկերներին և Ռուսաստանի քաղաքացիներին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Մաղթում ենք ձեզ խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք»,-ասված է ուղերձում։
Հունիսի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։