Մանդատների հետ կապված դեռ վերջնական որոշում չունենք, այն պետք է կայացվի մնացած ընդդիմադիր ուժերի հետ խորհրդակցելով։ Այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Պայքարը, եթե պետք է շարունակվի, ապա պետք է օգտագործես բոլոր գործիքները, որոնք հնարավոր են: Մանդատները լուրջ գործիք են պայքարը շարունակելու համար»,- նշել է նա։
Անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին Քոչարյանն ասել է ․ «Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ, իմ համոզմունքն է, որ առնվազն 10 տոկոս ձայն տարբեր հնարքներով ավելացրել են»։