ԱՄՆ-ն հայտարարում է, որ խոցել է իրանական մի քանի անօդաչու թռչող սարքեր | azatutyun.am

ԱՄՆ-ն հայտարարում է, որ խոցել է իրանական մի քանի անօդաչու թռչող սարքեր | azatutyun.am

azatutyun.am  Միացյալ Նահանգները հայտարարել է, որ այսօր վաղ առավոտյան խոցել է մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր, որոնք Հորմուզի նեղուցում թիրախավորել էին առևտրային նավերը։

Այս միջադեպը տեղի ունեցավ ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ երկու կողմերն էլ հայտարարել էին, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագիրն ավելի մոտ է, քան երբևէ։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը X-ում հայտնել է, որ Իրանը «արձակել է մի քԻրաանի միակողմանի հարձակողական անօդաչու թռչող սարքեր՝ փորձելով հարվածել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին»:

«ԱՄՆ ուժերը վերջին ժամերի ընթացքում դրանք բոլորը ոչնչացրել են»,- ասվում է հաղորդագրությունում:

Իրանից այս հաղորդագրության վերաբերյալ առայժմ մեկնաբանություն չկա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն