679f378c3e70a270068fd272a0625f14_giant-1-e1781342593474

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 13-ի ցերեկը, 17-ի և 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 14-16-ին՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 17-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 14-16-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում հունիսի 13-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 14-15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 16-ի և 18-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն