88fa8003-6401-40a3-a828-5e63d257d78a_w1023_r1

Խամենեին կհուղարկավորվի հուլիսի 9-ին | azatutyun.am

azatutyun.am  Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ով սպանվել էր փետրվարի վերջին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից, կհուղարկավորվի հաջորդ ամիս՝ հուլիսի 9-ին, այսօր հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը։

Իրանի գրեթե 37 տարվա առաջնորդին հրաժեշտ կտան նրա հայրենի քաղաքում՝ հյուսիսարևելյան սուրբ Մաշհադում նախատեսված սգո արարողությամբ, որն ի սկզբանե պետք է տեղի ունենար մարտին, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել էր։

Մինչ այդ՝ հուլիսի 4-ից Թեհրանում եռօրյա հիշատակի արարողություններ կանցկացվեն, ևս մեկն էլ տեղի կունենա հուլիսի 7-ին Ղոմում՝ սուրբ քաղաքում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն