189302a0-6aa6-4a6b-8f1c-08debadc418c_w1023_r1

«Մանդատները լուրջ գործիք են պայքարը շարունակելու համար». Քոչարյան | azatutyun.am

azatutyun.am «Հայաստան» դաշինքը մանդատները վերցնել-չվերցնելու շուրջ դեռևս վերջնական որոշում չունի, այն պետք է կայացվի խորհրդակցելով ընդդիմադիր այլ ուժերի հետ, հայտարարել է դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Վերջնական որոշում չկա, բայց հետևյալը պետք է ասեմ՝ պայքարը, եթե պետք է շարունակվի, ապա պետք է օգտագործես բոլոր գործիքները, որոնք հնարավոր են»,- հայտարարել է Քոչարյանը՝ շարունակելով- «Հիմա մանդատները դա լուրջ գործիք են պայքարը շարունակելու համար։ Իմ անձնական մոտեցումը սա է, բայց, կրկնեմ, վերջնական որոշում չկա, բայց որ պայքարը շարունակելու են, ուղղակի, այստեղ կասկած չի կարող»:

Լրագրողի հարցին, թե պայքարը շարունակել նկատի ունի նաև փողոցայի՞ն պայքարտ, երկրորդ նախագահն ասաց՝ նաև փողոցը.

«Տարբերությունը հետևյալի մեջ է՝ լեգիտիմությունը, իսկապես, լուրջ կասկածի տակ է: Իշխանության լեգիտիմությունը, երբ կասկածի տակ է, սա այլ մթնոլորտ է ձևավորում նաև ներսում, բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվել, նույնիսկ նրանք, ովքեր քվեարկել են ՔՊ-ի համար: Սա նշանակում է, որ իրենց վարած քաղաքականության և իրենց անցկացրած ընտրության, էսպես ասենք, փլատակների տակ մնալու է հենց ՔՊ-ն և չեմ կարծում, որ դա տևելու է շատ երկար»,- մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Ավելի քան 145 հազար ձայն ստացած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՍԴ-ում կվիճարկի հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն