news.am Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի դեմ «բարդ տնտեսական պատերազմ» է մղվում, որն ուղղված է հիմնական ռեսուրսների մատակարարման խաթարմանը և հասարակական դժգոհության առաջացմանը, հայտնում է Tasnim-ը:
Ելույթ ունենալով Պաշտպանության նախարարության և Էներգետիկայի նախարարության փոխգործակցության հարցերով խորհրդակցության ժամանակ՝ նա ընդգծել է, որ տնտեսական ճնշման ժամանակակից ձևերն ավելի բարդ են, քան ուղղակի ռազմական դիմակայությունը:
Իրանի նախագահի խոսքով՝ արտաքին ուժերը ձգտում են խախտել բնակչությանը ջրով, էլեկտրաէներգիայով, գազով և կենսական նշանակություն ունեցող այլ ռեսուրսներով կայուն ապահովումը:
Փեզեշքիանը նշել է, որ նման գործողություններն, իր գնահատմամբ, նպատակ ունեն ձևավորել սոցիալական դժգոհություն և խարխլել պետական կառավարման հանդեպ վստահությունը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում