1lurer.am Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք բողոքում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ կապված ընկերության կողմից Ադրիատիկ ծովի ափին շքեղ հանգստավայրի կառուցման դեմ:
Արդեն երեք շաբաթ շարունակվող ցույցերին հազարավոր մարդիկ են մասնակցել: Ցույցերը շարունակվում են ինչպես մայրաքաղաք Տիրանայում, այնպես էլ երկրի հարավային ափերին, որտեղ նախատեսվում է հանգստավայրի կառուցումը:
Ցուցարարները կոչ են անում չեղարկել մի քանի միլիարդ եվրո արժեցող ծրագիրը, քանի որ հանգստավայրը գտնվում է ջրային հատուկ պահպանվող տարածքի մոտակայքում, որը ֆլամինգոների, փոկերի և ծովային կրիաների բնադրման վայր է: