news.am Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հավանություն է տվել 139 բանտարկյալներին ներում շնորհելուն և պատիժը մեղմացնելուն, որոնք երկրի տարբեր դատարանների կողմից նախկինում դատապարտվել էին մահապատժի, հաղորդել է Mehr-ը։
Ինչպես հայտնել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ասղար Ջահանգիրը, սա առաջին դեպքն է, երբ ներումն անմիջապես տարածվում է բարձրագույն պատժաչափի դատապարտված այսքան մեծ թվով անձանց վրա։
Նրա խոսքով՝ ներում ստացածներից ոչ մեկն իրենց գործերով մասնավոր հայցվորներ չի ունեցել, նրանք չեն դատապարտվել պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար և համապատասխանել են ներում ստանալու պայմաններին՝ լավ վարքի, զղջման և ազատազրկման վայրերում ուղղման ծրագրեր անցնելու շնորհիվ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում