8496573f-190e-4e4e-9076-08debadc418c_w1023_r1

Թեհրանը «դեռ» վերջնական որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ. «Ֆարս» | azatutyun.am

azatutyun.am  Իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունն այսօր հայտնել է, որ Թեհրանը վերջնական որոշում չի կայացրել Մերձավոր Արևելքում պատերազմի ավարտի վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ քննարկվող համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը դեռ չի կայացրել և չի հայտարարել բանակցությունների ընթացքում առաջարկված փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ իր վերջնական որոշումը», – հաղորդում է Ֆարսը՝ հղում անելով «իրանական բանակցային թիմին մոտ գտնվող լավատեղյակ աղբյուրին»:

Նախատեսվող համաձայնագիրը բախվել է Իրանի կոշտ դիրքորոշում ունեցող գործիչների դիմադրությանը, որոնք պնդում են, որ այն չի բխում Իրանի շահերից և կզրկի Թեհրանին ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության լծակից:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն