Wildberries-ի հաճախորդները կկարողանան վաճառողներից զեղչ խնդրել | news.am

Wildberries-ի հաճախորդները կկարողանան վաճառողներից զեղչ խնդրել | news.am

news.am Wildberries-ի օգտատերերը կկարողանան հավանած ապրանքի համար վաճառողից զեղչ խնդրել. մարքեթփլեյսը որոշ ապրանքների քարտերում ավելացրել է «Զեղչ եմ ուզում» կոճակը, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Wildberries-ը գործարկում է նոր գործիք՝ «Զեղչ եմ ուզում», որի միջոցով գնորդները կկարողանան վաճառողներից անմիջապես մարքեթփլեյսում իրենց հավանած ապրանքի համար անձնական զեղչ խնդրել»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ նոր հնարավորությունը կհայտնվի այն վաճառողների ապրանքային քարտերում, որոնք միացրել են այս գործիքը։ Գնորդը կկարողանա նշել, թե ինչ չափի զեղչ կուզենար ստանալ՝ 1%-ից մինչև 35%։ Զեղչ տրամադրելու որոշումը և այն ապրանքների ընտրութունը, որոնց համար հասանելի կլինի այս հնարավորությունը, թողնվում է վաճառողի հայեցողությանը։

«Հարցումները հնարավոր կլինի մշակել ձեռքով կամ ավտոմատ կերպով։ Առաջին դեպքում վաճառողն ինքնուրույն կորոշի՝ ընդունել, թե մերժել գնորդի առաջարկը։ Երկրորդ դեպքում՝ նախապես կսահմանի զեղչի առավելագույն չափը, որը պատրաստ է տրամադրել կոնկրետ ապրանքի համար»,- պարզաբանել են Wildberries-ում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն