Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին հրապարակեց խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ վերջնական տվյալների՝ խորհրդարան են անցնում հետևյալ ուժերը՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 726 819 քվե կամ 49,7 տոկոս
«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 340 006 քվե կամ 23,2 տոկոս
«Հայաստան» դաշինք՝ 144 983 քվե կամ 9,9 տոկոս
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքել է ձայների ընդամենը 3,989 տոկոսը և ԱԺ-ում չի հայտնվի։
Երեք քաղաքական ուժերի՝ «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստան»-ի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները հավաք են կազմակերպել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց։