«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը:
Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է նրա որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Հերթական ապօրինությունն է այս իշխանությունների կողմից։ […] Նման բան անելու համար պետք է որևէ նոր մեղադրանք առաջադրվի, իսկ առավել ևս այս փուլում դրա համար պետք է լինի ԿԸՀ [թույլտվություն]։ Նույնըը չի արվել Նարեկի Կարապետյանի դեպքում։ Նույնը չի արվել Գագիկ Ծառուկյանի դեպքում։ Ուղղակի պարզ ճչացող ապօրինություն»,- ասել է Քոչարյանը։
Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանը անձնական բնույթի հարցերով եռօրյա այցով մեկնում է Հայաստանից։